News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը

«Լեւոն Հովհաննիսյանը Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով համարվում է ավագանու անդամ եւ ամբողջ ծավալով շարունակում է իրականացնել քաղաքապետի գործառույթները։ Այս առումով քաղաքում կառավարման ճգնաժամ չենք ունենա։ Այս պահից քաղաքապետի պարտականությունները, ընդ որում՝ ամբողջ ծավալով,  կատարում է Լեւոն Հովհաննիսյանը»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նշենք՝ քիչ առաջ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ