ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը, ի պատասխան NEWS.am-ի հարցին, հրաժարվել է մեկնաբանել Արցախի հայկական եկեղեցիների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի և ավերման դեպքերը։

NEWS.am -ի լրագրողը Շոմակերից հարցրել է, թե ինչպես է նա գնահատում Ադրբեջանի գործողությունները Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ՝ նշելով, որ որոշ եկեղեցիներ ավերվել են։

«Ես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարն եմ։ Ես չեմ մեկնաբանում այս հարցը։ Շնորհակալություն», — պատասխանել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։