Սաուդյան Արաբիայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում Եմենի տարածքին հասցրել են 110 ավիահարված և հրթիռային հարձակում։ Այս մասին հայտարարել է եմենյան «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ նրա, հարձակումների են ենթարկվել երկրի մայրաքաղաք Սանայի և Հոդեյդա, Թաիզ, Ամրան, Հաջջա, Սաադա, Էլ-Ջաուֆ, Էդ-Դալի և Մարիբ նահանգների օբյեկտները։
Սարիան հայտարարել է, որ հարվածների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Տուժածների թվում, նրա տվյալներով, կան կանայք և երեխաներ։
Սարիայի վկայությամբ, իրավիճակի ներկայիս սրման սկզբից Սաուդյան Արաբիան ընդհանուր առմամբ Եմենին 2652 ավիացիոն և հրթիռային հարված է հասցրել։





























