News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն երեքշաբթի օրը ռուսական կործանիչի կողմից ամերիկյան հետախուզական անօդաչուի խոցվելուց հետո վերսկսել է հետախուզական անօդաչուների թռիչքները Սեւծովյան տարածաշրջանում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

Ըստ այդ աղբյուրների՝ ուրբաթ RQ-4 Global Hawk-ը թռիչք է կատարել այդ շրջանում, ընդ որում՝ աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ դա երեքշաբթի օրվա միջադեպից հետո անօդաչուի նման առաջին թռիչքն էր։ Այս շաբաթ Պենտագոնի պաշտոնական անձինք քանիցս ընդգծել են, որ միջադեպը հետ չի պահի Վաշինգտոնին նման թռիչքներից։

Այնուամենայնիվ, երեքշաբթի խփված ամերիկյան MQ-9 անօդաչուն ամերիկա-ռուսական առաջին ուղիղ միջադեպն էր պատերազմն սկսվելուց ի վեր, որը վատացրել է առանց այդ էլ լարված հարաբերությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, քանի որ երկու երկրները հրապարակայնորեն մեղադրել են միմյանց, տեղեկացրել է ԶԼՄ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ