News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների համար այդ քաղաքացիությունը դադարեցնելու մասին՝ Ռուսաստանի ՆԳՆ-ում դրա վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Լեոնիդ Կալաշնիկովը (ՌԴ Կոմկուս), Սերգեյ Կաբիշեւը (Արդար Ռուսաստան), Սերգեյ Լեոնովը (ՌԼԴԿ) եւ Արտյոմ Տուրովը (Միասնական Ռուսաստան)։

«Գործնականում այս մեխանիզմի կիրառումը պետք է ՌԴ այդ քաղաքացիների համար ապահովի աշխատանքի տեղավորման իրավունքի իրականացում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում... ուսուցում կրթական կազմակերպություններում, որոնք նախատեսում են դիմորդների հասանելիություն պետական գաղտնիքի հարցում, ինչպես նաեւ այլ հարցերի կարգավորում, որոնց լուծման դեպքում Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակիչ գործոն է հանդիսանում»,- նշվել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացությունում։

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի լինել չցանկանալու հայտարարությունը տալու օրվանից ՌԴ քաղաքացին պարտավոր է չկատարել գործողություններ՝ «կապված Ուկրաինայի քաղաքացիների համար նախատեսված իրավունքների իրականացման եւ պարտականությունների կատարման հետ»։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում տրվում է եզրակացություն, որով Ուկրաինայի քաղաքացիության դադարեցումը համարվում է անվավեր։

«Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու երկրորդ հայտարարությունը քաղաքացին իրավունք ունի անել այդ եզրակացությունից 10 տարի հետո»,- նշվել է Դաշնության խորհրդի կոմիտեի եզրակացությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ