News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն մարտի 18-19-ն անցկացված զորավարժությունների ժամանակ փորձնական մարտագլխիկի հաջող վերահսկվող պայթյուն է իրականացրել՝ միջուկային լիցքի իմիտացիա ստեղծելով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՑՏԱԿ գործակալությունը։

«Արձակման զորավարժություններ են իրականացվել՝ թշնամու հիմնական օբյեկտին միջուկային հարվածի իմիտացիայի նպատակով: Հրթիռը հագեցած է եղել փորձնական մարտագլխիկով, որը միջուկային մարտագլխիկի իմիտացիա է ստեղծել: Տակտիկական բալիստիկ հրթիռը ճշգրիտ պայթեցվել է Արեւելյան ծովում (Ճապոնական ծով) նախատեսված թիրախից 800 մ բարձրության վրա, որը տեղադրված է արձակման վայրից 800 կմ հեռավորության վրա: Արդյունքում եւս մեկ անգամ հաստատվել է միջուկային պայթյունի կառավարման սարքերի եւ պայթուցիչների շահագործման հուսալիությունը, որոնք կտեղադրվեն միջուկային մարտագլխիկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՑՏԱԿ-ի հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ներկայիս համալիր մարտավարական զորավարժությունները զգալիորեն բարելավել են զինվորականների գործողությունների արդյունավետությունը։ Նա նաեւ նշել է, որ այս զորավարժությունները «կարեւոր պահ են միջուկային մարտական ուժերի նախապատրաստման համար՝ պատերազմը զսպելու կարեւոր առաքելության հրատապ եւ ճշգրիտ իրականացման համար»։

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 19-ին արձակված հյուսիսկորեական հրթիռը թռել է մինչեւ 800 կմ, հասել է 50 կմ առավելագույն բարձրության եւ ընկել ճապոնական բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Հավանական է, որ նա թռիչքի փոփոխական ուղի է ունեցել: Միջադեպի առնչությամբ Ճապոնիան Պեկինում դեսպանատան միջոցով բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին։ Արձակումը իններորդն է տարեսկզբից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ