News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ռազմական գործողությունների վտանգ կա, բավականին բարձր է, բայց ասել, որ խաղաղության գործընթացը փակուղում է, ճիշտ չէ, գործընթաց կա, որը տեղում կանգնած չէ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Փակուղի անվանելը կարծում եմ՝ սխալ է, բայց դա չի նշանակում, որ ինչ–որ հերթական սադրանք անելու առումով Ադրբեջանի համար դա կարող է զսպող գործիք լինել, հակառակը՝ բանակցությունների մեր ստեղծած իրականությունը կարող է  հատուկ արված լինել, որպեսզի օգտագործվի որեւիցե սադրանք իրականացնելու համար»,– ասաց Սիմոնյանը։ 

Անկախ ամեն ինչից, ըստ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանն ամենօրյա ռեժիմով զբաղվում է մեր երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով։

«Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեին՝ մենք միեւնույն է ամեն օր զբաղվել ենք, զբաղվում ենք ու զբաղվելու ենք Հայաստանի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով»,– ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը հնարավորություն ունի՞ կանխել ռազմական ագրեսիան։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանը դիտարկում է  որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո, ուստի Հայաստանի ղեկավարության խղճին են թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Մինչ օրս  եղած ռուսական առաջարկները մշտապես Հայաստանի կողմից ընդունվել են, եւ խնդիրը եղել է Ադրբեջանի անհամաձայնությունը։ Ռուսաստանի ԱԳՆ–ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի  արձագանքին, որովհետեւ Հայաստանը մշտապես ռուսական առաջարկներին՝ 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է։ Ցավալի է, որ Մարիա Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին»։

ԱԺ նախագահն ընդգծեց՝ Ռուսաստանը նույնպես ստորագրել է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, հետեւաբար ստանձնել է Արցախի անվտանգության երաշխավորությունը։

«Այդ դեպքում  ինչո՞ւ էր Ռուսաստանի նախագահը ստորագրում այդ փաստաթուղթը, եւ ինչո՞ւ են այնտեղ ռուս խաղաղապահները։ Ենթադրենք այնտեղ կանգնած են Չինաստանի խաղաղապահները, բայց պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստանը, մենք ասում ենք՝ այդպիսի բան է եղել։ Դա Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ՝ Ռուսաստանի խաղաղապահները գտնվում են հենց այդ առաքելության համար, որը մենք վավերացրել ենք, Ադրբեջանն այդ փաստաթուղթը մինչեւ հիմա չի ստորագրել, հետաքրքիր է իմանալ մեր ռուս գործընկերների արձագանքը դրա վերաբերյալ, ինչպես են իրենք վերաբերում այն փաստին, որ մինչեւ հիմա ռուս խաղաղապահների մանդատը Ադրբեջանը չի հաստատել։ Տարակուսում եմ՝ ինչո՞ւ  այդ մասով որեւիցե ձեւով արձագանք չի լինում»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայրամովը հայտնել է, որ Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ալմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ