News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Սուրիկ Բաղդասարյանը մարտի 19-ին իր տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ ադրբեջանցիները թիրախավորել նրա տրակտորը:

NEWS.am-ին Հերհերի գյուղապետ Արման Ալեքսանյանը պատմեց, որ Սուրիկը, սակայն, կրակոցները չի լսել։

«Մենք գյուղացիներով գնացել էինք աշխատելու Թաղավարդի հողամասերից մեկում, պարարտացնում էինք դաշտը։ Կրակոցները երբ սկսվեցին, արդեն ավարտում էինք մեր աշխատանքը, ավարտել ենք ու դուրս եկել։ Աշխատանքը կիսատ չենք թողել։ Մի անգամ կրակեցին, անցավ մի քանի րոպե, նորից կրակեցին։ Սուրիկը չի լսել կրակոցները, որովհետեւ տրակտորի ձայնը շատ բարձր էր, մենք էլ այդ ընթանցքում անցանք թմբերի հետեւը։ Բարեբախտաբար, ոչ տուժածներ ունենք, ոչ էլ վնասներ ենք կրել»,- ասաց Արման Ալեքսանյանը։

Արման Ալեքսանյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո գյուղը կորցրել է մոտ 2 հարյուր հեկտարի հասնող վարելահող։ Մնացել է միայն չեզոք դաշտավայր, որտեղ էլ ստիպված են աշխատանքներն իրականացնել։ Հիմա իրենց համար անակնկալ չեն ադրբեջանցիների կրակոցները։

Գյուղապետը նկատել է՝ սեզոանային աշխատանքներին զուգահեռ ադրբեջանցիները սկսում են ակտիվանալ։

«Չենք կարող չգնալ, չմշակել, չաշխատել, ի վերջո, ի՞նչ դաշտեր են մնացել, որ դրանք էլ չխնամենք, թուրքը հենց դա էլ կուզի։ Դաշտեր ունենք, որոնցից անզեն աչքով իրենք տեսանելի են, բայց մենք ռիսկով մշակել ենք։ Հարմարվել ենք իրավիճակին»,- պատմեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական մարտական դիրքերից մարտի 19-ին կրակ է արձակվել Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ