News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի անվտանգային համակարգը փլուզված է: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, «Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը» թեմայով հրավիրված ասուլիսին ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Եվ մեր անվտանգության ներուժը, եւ՛ դիվանագիտությունը փլուզված են: Աշխարհում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում, մենք շատ արագ գնում ենք դեպի երկրորդ սառը պատերազմ, որը կարող է նաեւ տաք պատերազմ լինել: Աշխարհում երկու բեւեռներ են ստեղծվում: Մեր նման պետությունների համար կա ընտրություն՝ կամ Արեւմուտքի հետ, կամ Ռուսաստանի հետ, կամ ունենալ այնպիսի ներուժ, որ մնալ նեյտրալ: Մենք այդ երեք բանից որեւէ մեկը չարեցինք: Մենք չկարողացանք ոչ Արեւմուտքից ստանալ ռեալ երաշխիքներ, այսինքն՝ տապալվեց մեր արեւմտյան դիվանագիտությունը»,- նշեց Արթուր Խաչիկյանը։

Նա անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց, որ երբեւիցե այդ հարաբերություններն այսպիսի վիճակում չեն եղել:

Խաչիկյանի խոսքով՝ այժմ կա վտանգ, որ Իրանի դեմ կարող են սկսվել օդային հարվածներ, ինչից Ադրբեջանը կարող է պատրվակ ստեղծել եւ հարձակման անցնել Հայաստանի դեմ:

«Այստեղ գնում է Ռուսաստան-Արեւմուտք պայքարը: Մենք հիպնոսի տակ ենք, կարծում ենք՝ մենք այս աշխարհում չենք, ուրիշ մոլորակի վրա ենք ապրում: Չենք հասկանում, որ այստեղից դեպի Թուրքիայի սահման 40 կմ է, այդ տարածքը կարելի է 48 ժամում անցնել»,- ասաց Արթուր Խաչիկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ