News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայումս Թուրքիայի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն տարանցիկ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ չկան, հաղորդում է Երկաթուղային բեռնափոխադրումների անդամների եվրասիական միությունը (ԵԲԵՄ), փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Բեռների հարցում սահմանափակումներ չկան, տեղի ունեցած խափանումն իսկապես կապված է ծրագրային ապահովման թարմացումների հետ։ Եվ մեր գործակալները դա հաստատում են։ Այս պահին մենք ոչինչ չգիտենք լոգիստիկայի ոլորտում նոր խափանումների մասին»,- մեջբերում է ԵԲԵՄ-ի մամուլի ծառայությունը «Տրանս սիներգիա»-ի (մտնում է ԵԲԵՄ-ի մեջ) գործադիր տնօրեն Ստանիսլավ Ստանկեւիչի խոսքերը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցած իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդել Ստամբուլից Նովոռոսիյսկ ընկերության ծովային բեռնափոխադրումների ծավալի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան առանց նախազգուշացման դադարեցրել է իր տարածքով Ռուսաստան գնացող պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը, մաքսային համակարգն արգելափակել է դրանց մաքսազերծումը։ Բեռնափոխադրումների շուկայի մասնակիցները պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։ Bloomberg-ը, վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը մարտի 1-ից դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը։

ԵԲԵՄ-ը ստեղծվել է Ռուսաստանի խոշորագույն կոնտեյներային օպերատորների կողմից: Միության մաս կազմող ընկերություններին է պատկանում ռուսական երկաթուղիների ցանցում շահագործվող կահավորված վագոնների մոտավորապես 90%-ը, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոնների ընդհանուր հզորության ավելի քան 80%-ը եւ Ռուսաստանի Դաշնությունում ծովային կոնտեյներային տերմինալների հզորության մոտ 60%-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ