News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Մեզ քննադատում են, ասում են՝ Խորհրդային Հայաստանի սահմաններով պարփակված տարածքը կենսունակ չէ, եւ եթե մենք այդ տարածքը չփոխենք, մենք կենսունակ չենք: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Այստեղ մի հետաքրքիր բան կա, եթե այդ տարածքը կենսունակ չէ, այդ անկենսունակ տարածքով ո՞նց ես կենսունակ տարածք ձեռք բերելու: Ստացվում է, որ ինչ-որ մեկից նվեր են սպասում: Այսինքն մարդ կա, մտածում է՝ մի օր Թուրքիան կփլուզվի, մի օր Ռուսաստանը կջղայնանա, առաջ կգնա: Մենք այդ գաղափարախոսության կրողը չենք, մենք սպասարկում ենք կոնկրետ ապրող քաղաքացիների եւ Արցախի ժողովրդի շահերը: Մեր նպատակն է այնպես վարվել, որ Արցախը չհայաթափվի: Այսօր ռեալ վտանգն այդտեղ է: Այսօր ոչ թե խնդիրը դրված է, որ Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն: Ես շատ կուզեմ, որ ճանաչվի, տեսնում ենք՝ հարցն արձագանք չի գտնում, մենք էլ չենք կարող անկախացնել»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորը շարունակեց, որ կա նաեւ տեսակետ, որ եթե մեր հարաբերությունները զարգացնենք Իրանի եւ Ռուսաստանի հետ, մենք Ադրբեջանին կհաղթենք. «Մենք այդ տեսակետին չենք: Մենք ասում ենք՝ պետք է համագործակցությունը ընդլայնենք, որեւէ մեկի հետ մեր ապագան չկապենք եւ մեր ժողովրդին չխաբենք, հույսեր չտանք»:

Տպել
Ամենաշատ