News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չեխիայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել արտաքին գործերի ազգային նախարարության առաջարկին՝ մինչեւ 2024թ. մարտի 31-ը ՌԴ-ի եւ Բելառուսի քաղաքացիներին վիզաներ եւ հանրապետությունում նրանց երկարատեւ կեցության թույլտվություն չտալու մասին։ Արգելքը մտցվել է 2022թ. փետրվարի 24-ից հետո։ Այս մասին տեղեկացրել է ČTK տեղեկատվական գործակալությունը։

Արգելքը միաժամանակ տարածվում է այն ռուսաստանցիների եւ բելառուսների վրա, որոնք ունեն երկու երկրների անձնագրեր։ ՌԴ-ի եւ Բելառուսի քաղաքացիներին վիզաներ եւ հանրապետությունում երկարատեւ կեցության թույլտվություններ իշխանությունները կտրամադրեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ հումանիտար նկատառումներից ելնելով։

Չեխիան անցած տարի, արձագանքելով Ուկրաինայում ՌԴ-ի գործողություններին, նաեւ արգելել էր Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների օդանավակայաններով տարանցումն ատանց հատուկ վիզաների։ Հանրապետությունում արգելվել է նաեւ Շենգենի գոտու երկիր չհամարվող երկրներից ռուս տուրիստների մուտքը երկիր։

Չեխիայի կառավարությունը, ըստ գործակալության, հավանություն է տվել ԱԳՆ-ի առաջարկին՝ մեղմել վիզային կանոններն Ուկրաինայի քաղաքացիների համար։ Նրանց համար պարզեցվել է երկարաժամկետ վիզաներ եւ հանրապետությունում կեցության թույլտվություն ստանալու կարգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Էդինբուրգի հերցոգուհին այցելել է Ուկրաինա եւ հանդիպել Զելենսկու հետ
Հերցոգուհի Սոֆին հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ...
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ այդ կարգի հրթիռների արդյունավետ կիրառումը գերմանացի զինվորականների մասնակցություն է պահանջում, իսկ դա այն գիծն է, որն ինքը չի ցանկանում խախտել...
Ամենաշատ