News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հինգշաբթի նախազգուշացրել է, որ Լիբանանը գտնվում է «շատ վտանգավոր իրավիճակում» բարեփոխումների ձախողումից մեկ տարի անց, որոնք երկիրը չկարողացավ իրականացնել, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՀ առաքելության ղեկավար Էռնեստո Ռիգոն Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իշխանությունները պետք է արագացնեն 3 միլիարդ դոլարի օգնություն ստանալու համար առաջադրված պայմանների կատարումը։

«Ավելին կարելի էր սպասել բարեփոխումների հետ կապված օրենսդրության իրականացման եւ հաստատման առումով»,- ասել է նա՝ նշելով «շատ դանդաղ» առաջընթացը։ «Լիբանանը գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում»,- ասել է Ռիգոն։

«Այլեւս կենտրոնական բանկից ոչ մի փոխառություն»,- հավելել է նա։

«Բավական է ասել, որ կորուստներն այնքան մեծ են, որ, ցավոք, դրանք պետք է բաշխվեն կառավարության, բանկերի եւ ավանդատուների միջեւ»,- հավելել է Ռիգոն:

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ԱՄՀ-ն «երբեք հետ չի կանգնի» անդամ երկրին տրամադրվող օգնությունից, եւ Լիբանանի համար բարեփոխումներ իրականացնելու ժամկետ չկա:

Լիբանանը ԱՄՀ-ի հետ համաձայնագիր է ստորագրել գրեթե մեկ տարի առաջ, սակայն մինչ այժմ չի կատարել լիարժեք ծրագրի ստացման պայմանները, որը, ինչպես համարվում է, վճռորոշ նշանակություն ունի աշխարհի վատթարագույն ֆինանսական ճգնաժամերից մեկից նրա վերականգնման համար:

«Առանց արագ բարեփոխումների, Լիբանանը կհայտնվի անվերջանալի ճգնաժամի մեջ»,- զգուշացրել է ԱՄՀ-ն Ռիգոյի ելույթին հաջորդած գրավոր հայտարարության մեջ:

Երկրի տնտեսությունը տուժել է լիբանանյան արժույթի փլուզումից, որը 2019 թվականից կորցրել է իր արժեքի մոտ 98%-ը ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ առաջացնելով եռանիշ գնաճ։

Կառավարության գնահատմամբ, ֆինանսական համակարգում վնասները կազմել են ավելի քան 70 միլիարդ դոլար, որի մեծ մասը կուտակվել է կենտրոնական բանկում։

ԱՄՀ-ն կոչ է արել ֆինանսական հատվածի կորուստները բաշխել այնպես, որ պահպանվեն փոքր ներդրողների իրավունքները եւ սահմանափակվի պետական ակտիվների շրջանառությունը, սակայն ազդեցիկ քաղաքական գործիչներն ու բանկերը դեմ են արտահայտվել՝ հետաձգելով վերականգնումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ