News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին նյութերը կարող են ուղարկվել Միջազգային քրեական դատարան։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ռազմական հանցագործությունների, բռնի տեղահանվածների, գերիների եւ պատանդների իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցերը, ըստ նրա, աշխատանքի միայն սկիզբն են։

«ՄԱԿ-ի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, երբ դատարանը ադրբեջանական կողմից պահանջեց դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը, այդ թվում՝ ազգային անհանդուրժողականության հիման վրահնչող հռետորաբանությունը, ինչպես նաեւ պաշտպանել բանտարկյալների իրավունքները, ընդամենը միջանկյալ միջոց է, որն ընդունվել է՝ նույնիսկ նախքան հայցը պատշաճ կերպով քննարկվելը: Մեր ապացույցներն այնքան ակնհայտ ու համոզիչ ստացվեցին, որ դատարանը որոշեց կիրառել միջանկյալ միջոց։ Բայց սա միայն ճանապարհի սկիզբն է։ Այս որոշումը կարող է հիմք դառնալ այլ իրավական գործընթացների համար», - ընդգծեց Կիրակոսյանը։

Մեկ այլ հարթակ, որտեղ կարող են բարձրացվել վերը նշված բոլոր խնդիրները, ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանն է: Կարող են թիրախավորված մեղադրանքներ հնչել նրանց դեմ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել կամ ռասիստական ​​հռետորաբանություն են հնչեցրել էթնիկ հայերի հասցեին:

«Մեր միջազգային իրավաբանները ուշադիր արձանագրում են նման չդադարող հռետորաբանությունը, որը հնչում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով», - ասաց Կիրակոսյանը։

Մեկ այլ հնարավոր իրավական հարթակ են միջազգային իրավասության դատարանները, որոնք գոյություն ունեն առանձին երկրներում: Օրինակ՝ Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Ամենաշատ