News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելում դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչները «կաթվածահար անելու շաբաթ» են հայտարարել, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Կազմակերպիչները հայտարարել են, որ կիրակի եւ երկուշաբթի օրը իրենք գալու են ցանկացած վայր, որտեղ լինում են նախարարներ եւ կոալիցիայի պատգամավորներ, եւ բողոքելու են, որպեսզի նրանց հասկացնեն, որ «բռնապետությունն անընդունելի է»։

Երեքշաբթի օրը ամբողջ երկրում կլինի «համատարած կաթվածահարման օր», նշել են կազմակերպիչները:

Հիշեցնենք, որ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը նախատեսում է դատական բարեփոխումներ իրականացնել, որոնք թույլ կտան նրան ավելի շատ իշխանություն ստանալ որոշումներ կայացնելիս: Այս ծրագիրը հանգեցրել է զանգվածային բողոքների ամբողջ Իսրայելում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ