News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արեւմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցով ծրագրերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի ծրագրերի վրա Արեւմուտքի նման արձագանքը, անշուշտ, չի կարող ազդել»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ ՌԴ նախագահն «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք նա արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։ «Դրան ավելացնելու ոչինչ չկա»,-նշել Է Պեսկովը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի Բելառուսում, ինչպես դա վաղուց անում է ԱՄՆ-ն իր դաշնակիցների տարածքում: Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել, հուլիսի 1-ին ավարտվում է հանրապետության տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը, հայտնել է նա: 

ՌԴ նախագահը նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացրել Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցը: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Բելառուսի հետ պայմանավորվածությունը չի խախտում միջուկային զենքի չտարածման վերաբերյալ միջազգային պարտավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ