News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը գնալով ավելի ու սեղմում օղակը Արցախի նկատմամբ, փորձում է առաջխաղացում ունենալ, նա ասաց. «Սա տեղավորվում է Ադրբեջանի այլատյաց, ֆաշիստական քաղաքականության մեջ: Սա եւս մեկ ցուցիչ է, որ այն բոլոր բառախաղերը, ո անցնող 3 տարիներին ՀՀ իշխանությունների կողմից հնչեցվում էին Ադրբեջանի հետ ինչ-որ փոխզիջման, ինչ-որ խաղաղության եւ երկխոսության հասնելու, այդ ամենը ուղղակի սեփական ժողովրդին մոլորեցնել էր:

Երբ Ադրբեջանը տեսնում է, որ դեմ-դիմաց կանգնած է միայն արցախահայության հետ, նման ռազմական ռազմական գործողություններով փորձելու է բարոյական, հոգեբանական ճնշումներ գործադրել, ինչու ոչ, նաեւ ռազմավարական առավելության հասնել բոլոր այն տեղերում, որտեղ կարողանում է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ցավով արձանագրեց, որ ցավալիորեն, հայկական կողմում պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն է ունենում. «Արցախում գտնվող որոշ նախկին պաշտոնյաների պոռոտախոս հայտարարությունները՝ կապված շրջափակման լիարժեքության-ոչ լիարժեքության հետ, հանգեցնում են բացասական հետևանքների», - ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը։

Պատգամավորն ասաց, թե ունի բազմաթիվ փաստեր, երբ ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության։

Հարցին, թե ո՞րն է ռուս խաղաղապահների դերն այս իրավիճակում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ռուս խաղաղապահներն ունեն կարեւոր պարտականություններ, որոնց թերի կատարումը հանեցնում է սրան: Ռուս խաղաղապահների լիարժեք կենսագործունեությունը առաջին հերթին պետք է լինի ՀՀ իշխանությունների կողմից: Դա պետք է լինի ոչ թե միայն քարոզչական, հրապարակային, սեփական ժողովրդի մոտ մաչոյական դրսեւորումներով, այլ շատ հաճախ ստվերային, կաբինետային, ուղիղ հաղորդակցման միջոցով մղել ռուս խաղաղապահներին ակտիվ գործողությունների»:

Հարցին՝ ինչպես է վերաբերվում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող այն հայտարարություններին, որով արցախահայության ներկայացուցիչներին հրավում են Բաքու՝ հանդիպման, Մանուկյանն ասաց․ «Ադրբեջանը միշտ դիմելու է այդ քայլերին, հիմա, որ խոսենք, իշխանավորները կասեն՝ դուք Ալիևի ջրաղացին ջուր եք լցնում։ Թող իրենց կոտրած ձեռքով Պրահայում թուղթ չստորագրեին, Ալմա Աթայի հռչակագիրը հիմք չընդունեին՝ առանց հայկական կողմի վերապահումների, Ադրբեջանն էլ այսօր ավելի քիչ միջազգային և իրավական  հնարավորություն կունենար  ձևական երկխոսություն  կազմակերպելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են ․․․
Հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ. Մհեր Գրիգորյան․ «Առկա»
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցվածքից կարելի է հասկանալ, որ դրանք առանձին կետեր են․․․
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի  փորձերի մասին
«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, փորձում է ամեն տեղ հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ ․․․
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
«Ռուսական կողմը կշարունակի իր ջանքերը՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջական համալիրի ․․․
Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա
«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն․․․
Կարծում եմ` կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ Տիգրան Խաչատրյան
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված…
Ամենաշատ