News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Հունաստանի ոստիկանությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ ձերբակալել է ահաբեկչության մեջ երկու կասկածվողի, որոնք հարձակումներ են ծրագրել երկրում, հաղորդում է Associated Press-ը:

Կասկածյալները ենթադրաբար օտարերկրյա ահաբեկչական ցանցի անդամներ են եղել: Իշխանությունների տվյալներով՝ նրանք պահվում են Աթենքի կենտրոնում գտնվող ոստիկանության գլխավոր բաժանմունքում։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ձերբակալությանը մասնակցել են Հունաստանի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը եւ Ազգային հետախուզական ծառայությունը, որոնց օգնել է անանուն օտարերկրյա հետախուզական ծառայությունը։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալներն ընտրել են «բարձր սիմվոլիկայով» թիրախ եւ ավարտել են հարձակման նախապատրաստությունը:

«Նրանց նպատակը եղել է ոչ միայն անմեղ քաղաքացիների մահվան պատճառ դառնալը, այլեւ երկրում անվտանգության զգացումը խաթարելը` միաժամանակ վնասելով պետական կառույցներին եւ սպառնալով միջազգային հարաբերություններին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի իշխանությունները «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու կասկածանքով կալանավորել են 7 մարդու
Միեւնույն ժամանակ իշխանությունները 19 ստուգայց են իրականացրել Բադեն-Վյուրտեմբերգում, Բրեմենում, Համբուրգում․․․
Իրանը հայտարարել է Արևմտյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հետ կապված ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին
Հետախուզական ուժերը՝ համագործակցելով դատական ​​համակարգի հետ 14 ահաբեկիչ են ձերբակալել...
Կոլումբիայում ահաբեկչության հետեւանքով զոհվել են երկու ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ
«Մենք դատապարտում ենք կոլումբիացիների դեմ ուղղված այս ահաբեկչությունը, որի հետեւանքով Տիբուում՝ Նորտե դե ․․․
ԻՀՊԿ-ն չեզոքացրել է Իրանում ահաբեկչություն նախապատրաստող երկու տղամարդու
«Զինված խումբը, որը մտադիր էր ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի հարավ-արեւելքում, հայտնաբերվել ․․․
ԱՄՆ-ը Կուբային ներառել է ահաբեկչության դեմ պայքարին «լիարժեքորեն չհամագործակցող» երկրների ցանկում
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսն այս որոշման համար կտրուկ քննադատել է Վաշինգտոնին...
Պակիստանում իսլամիստները ներխուժել են նավթագազային օբյեկտ և 6 մարդու սպանել. ԶԼՄ-ներ 
Ոչ մի խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել...
Ամենաշատ