News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սա թակարդ է լարված «Գոյ» թատրոնի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Գոյ» թատրոնի դերասանուհի Հասմիկ Աբովյանը՝ անդրադառնալով հանրային քննարկման դրված նախագծին, որով պետք է բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը միավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:

«Գոյ» թատրոնը կայացած, քաղաքում իր յուրահատուկ տեղն ունեցող, նմանը չունեցող թատրոն է: Այն քայլերը, որոնք իրենք մատնանշում են, ինչո՞ւ հիմա չեն անում; Պետք է միավորվենք Սունդուկյանի թատրոնին, որ նոր անե՞ն: Ի՞նչն է նրանց խանգարում մեզ օգնել, եթե այդքան ուզում են օգնել: Շատ պարզ ու հասկանալի է, որ ուզում են ուղղակի թատրոնը լուծարել, ոչ թե միավորել Սունդուկյանի թատրոնին, դա պատրված է: Ի՞նչն եք ինչի հետ միավորում, ջուրը յուղի հետ հնարավո՞ր է միավորել: Սա աբսուրդի հասնող ապուշություն է: Իսկ ինչո՞ւ են ուզում լուծարել, շատ փաստարկներ կարելի է բերել, սկսած Արթուր Սահակյանի դիրքորոշումից, «Նժդեհ» ներկայացումից, որ իրենք իհարկե, հերքում են: Թե իրենց գլխում ինչ է կատարվում, ես չեմ ուզում իրենց գլխի մեջ մտնել»,-ասաց նա:

Դերասանուհին հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս են իրենք պատկերացնում այդ միավորումը. «Մենք ունենալո՞ւ ենք գլխավոր ռեժիսոր, թե ոչ, ո՞վ է որոշելու թատրոնի քաղաքականությունը: Դա բացարձակ անհասկանալի է: Եթե ռեպերտուարը պետք է որոշի Սունդուկյան թատրոնը, նշանակում է՝ մեր թատրոնն իր դեմքը կորցնում է: Այն խոստումները, որ այս կանենք, այն կանենք, մեզ պետք չի, թող ուղղակի մեզ հանգիստ թողնեն»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ