News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 28-ին` ժամը 22:02-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել պայթյուն «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում․ այրվում է էլեկտրական ենթակայան։ Այս մասին  հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ 22։58-ին։ Այրվել են յուղային անջատիչի յուղը և էլեկտրական տրանսֆորմատորը։

Տպել
Ամենաշատ