News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասն ի թիվս այլ եկամուտների ներառում է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից  պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները:

Նշված օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցների 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքի բյուջեի ֆոնդային մաս, որից հետո համայնքը ներկայացնում է այդ միջոցների տնօրինման ծրագիր:

2006 թվականից ի վեր Կառավարությունը հավանություն է տվել շուրջ 35 նման ծրագրի: Այդ ծրագրերի իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվել են շահառու համայնքների բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները:

Խոշորացումից հետո համայնքների ՏԻՄ-երին փոխանցվելու են նոր լիազորություններ, որոնց իրականացման համար պետությունը պարտավոր է սահմանել ֆինանսական եկամուտների աղբյուրներ: Այդ ֆինանսական եկամուտների աղբյուր կարող է հանդիսանալ նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից  պետական սեփականություն համարվող հողերի մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներից՝ համայնքներին 30 տոկոսի չափով փոխանցումները:

Համայնքներում (բացառությամբ Երևանի) օտարվել են 366.59 հա մակերեսով հողամասեր՝ ընդհանուր 143106.65 հազար դրամ գումարով: Նախագծով առաջարկվող փոփոխության կիրառման համատեսքտում համայնքներին կփոխանցվեր 42932.0 հազ. դրամ գումար, ինչը կարող էր օգտագործվել համայնքների բազմաթիվ հասցեական ծրագրերի իրականացման համար:

Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաև ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:

Օրենքների կիրարկման ընթացքում պետական բյուջեում եկամուտները կնվազեն, նույնքանով համայնքների բյուջեների եկամուտները կավելանան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում կհաշվառման պարզեցված կարգով. Այն կգործի ապրիլի 1-ից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում անհատ ձեռնարկատեր...
Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարիների ներդրումային գործունեության արդյունքները (ֆոտո)
Հայ գործարարների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում առավել զգալի հաջողությունների է հասել QaylTech ընկերությունը...
Սեւանի ափին կստեղծվի առագաստանավային ակադեմիա, նաև հյուրանոցային համալիր
Արդեն իսկ իրականացվել է 49 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում շինարարական...
Կառավարության նիստի օրակարգում 42 հարց է, որից 39-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...  
«Հրապարակ». Ինչու է ծիրանն այս տարի էժանացել
Եթե անցած տարիներին ծիրանը մթերում էին սկզբնական շրջանում 800-1000 դրամով, ապա այս տարի առաջին...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 7-ին, կազմել է...
Ամենաշատ