News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ընդդիմությունը չի կարողացել նախագահի միասնական թեկնածուի ընտրության շուրջ համաձայնության գալ, գրում է Hürriyet-ը։ Հանդիպման ժամանակ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հրաժարվել է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից» Քեմալ Քըլըչդարօղլուի։

Նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 4 թեկնածու։ Երկուշաբթի օրը ավարտվել է արտախորհրդարանական կուսակցությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածու դառնալ ցանկացողների համար ստորագրահավաքի ժամկետը: Միայն երկուսին է հաջողվել հավաքել անհրաժեշտ 100 հազար ձայները՝ Ինջեին եւ Ata դաշինքի թեկնածու Սինան Օհանին։ Ընդդիմադիր ակտիվիստներից շատերը կոչ են անում Ինջեին հանել իր թեկնածությունը ընտրություններից՝ համարելով, որ նա կխանգարի Քըլըչդարօղլուին հաղթանակ տանել առաջին փուլում։

«Հանդիպումը շարունակվել է մեկ ժամ։ Ինջեն հայտարարել է, որ չի հանում իր թեկնածությունը նախագահական ընտրություններից: Դա ցույց է տալիս, որ երկու առաջնորդներն էլ պահպանել են իրենց դիրքերը»,-գրում է թերթը։

Ինջեն մասնակցել է 2018 թվականի ընտրություններին որպես ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու եւ ստացել ձայների ավելի քան 30 տոկոսը, սակայն հետագայում առանձնացել է CHP-ից եւ ստեղծել իր Memleket կուսակցությունը։

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ