News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հերքել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին (որը կալանավորվել է Ռուսաստանում) ներկայացվող լրտեսության մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ, եւ հայտարարել է, որ այդ մեղադրանքները հավաստի համարելու ոչ մի հիմք չկա։

«Լրտեսության այդ մեղադրանքները ծիծաղաշարժ են։ Ռուսաստանի կառավարության կողմից ամերիկացի քաղաքացիների հետապնդումն անընդունելի է»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում։

Սպիտակ տունը նաեւ հայտարարել է, որ պետդեպարտամենտը, Գերշկովիչին կալանավորելու տեղեկության առնչությամբ, ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի կառավարության հետ։

Բայդենի վարչակազմը նաեւ կապ է պահպանում լրագրողի ընտանիքի եւ նրա գործատուի հետ, նշվել է հայտարարությունում։

«Ռուսաստանում ապրող կամ ճամփորդող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան այդ երկրից, ինչի մասին շարունակում է տեղեկացնել պետդեպարտամենտը»,- ընդգծվել է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ