News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

 Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը բողոքի նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարարություն՝ ադրբեջանական ԶԼՄ-ների վիրավորական գործողությունների կապակցությամբ։

Նամակում Բաքվում Իրանի դեսպանությունը բողոք է արտահայտել Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ների կողմից անպարկեշտ ու վիրավորական գործողությունները շարունակելու դեմ, հաղորդել են Իրանի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ադրբեջանի Հանրապետության որոշ ԶԼՄ-ների կողմից անպարկեշտ ու վիրավորական գործողությունները շարունակելուց հետո  Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վճռական բողոքի նամակ է ուղարկել այդ երկրի արտգործնախարարություն՝ որով կոչ է արել դադարեցնել այդ գործընթացը, ինչպես նաև դրա համար փոխհատուցում վճարել»,- նշվում է դեսպանության հայտարարության մեջ։

Իրանի դեսպանությունը հաջորդիվ նախազգուշացրել է երկու երկրների միջև ապագա հարաբերությունների համար մամուլում այս անբարոյականության շարունակման բացասական ու ավերիչ հետևանքների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ