News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջեւ շփումների բարձր ինտենսիվություն ունենք, եւ չնայած դրան՝ առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգն այնքան հագեցած է, որ ոչ միշտ է հաջողվում սպառել բոլոր հարցերը»,–ասել է Փաշինյանը:

Նա վստահեցրել է, որ կքննարկեն հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական եւ քաղաքական հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր:

Ռուսաստանի փոխվարչապետն իր հերթին ընդգծել է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը: «Իհարկե, այդ հարաբերությունները մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առեւտրատնտեսական համակարգի փոփոխությունները: Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, եւ նախորդ տարի փոխադարձ առեւտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները եւս լավ ընթացքի մեջ են»,–ասել է Օվերչուկը:

Նա նշել է, որ իրապես ուրախանում են այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս եւ այն առավելությունները, որ տալիս է միությունը տեսանելի են:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել առեւտրատնտեսական կապերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ