News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ Լիբանանը, տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին, հայտարարել են, որ պատերազմ չեն ցանկանում, տեղեկացրել է ՄԱԿ-ի՝ Լիբանանի հարավում տեղակայված խաղաղապահ ուժերի առաքելությունը (UNIFIL)։

«Կապի եւ համակարգման մեր մեխանիզմները գործի են դրվել ամբողջ ծավալով։ Երկու կողմերը հայտարարել են, որ պատերազմ չեն ցանկանում»,- նշվել է UNIFIL-ի հաղորդագրությունում։ Տեղեկացվել է, որ առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Արոլդո Լասարոն բանակցություններ է վարում երկու երկրների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ Իսրայելի բանակը տեղեկացրել էր, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ Թիրախ էր դարձել  ՀԱՄԱՍ շարժման ահաբեկչական ենթակառուցվածքը։

Հինգշաբթի իսրայելական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Լիբանանի տարածքից արձակվել են տասնյակ հրթիռներ, որոնք ուղղված են եղել սահմանամերձ բնակավայրերին եւ Իսրայելի հյուսիսում գտնվող հյուսիսային եւ արեւմտյան Գալիլեայի քաղաքներին։ Առնվազն երեք մարդ տուժել է հրթիռակոծության հետեւանքով։ Իսրայելի բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ 34 հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից իսրայելական տարածքի ուղղությամբ, դրանցից 25-ը որսացել է ՀՕՊ համակարգը։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից երկրի հրթիռակոծումը վարել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, որը կառավարում է Գազայի հատվածում, խմբավորումները։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ավելի վաղ կարգադրել էր երկրի ռազմական ղեկավարությանը՝ պատրաստվել հնարավոր պատասխան միջոցների։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի հայտարարել է, որ հրեական պետության թշնամիները կվճարեն Իսրայելի դեմ ագրեսիայի յուրաքանչյուր ակտի համար՝ ավելացնելով, որ ներքին բանակռիվներն ու տարաձայնությունները դրան չեն խանգարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Իսրայելական անօդաչու թռչող սարքերը խախտել են Լիբանանի օդային տարածքը
Ըստ աղբյուրի տվյալների՝ հակառակորդի անօդաչու սարքերը հայտնվել են Արկուբ էլ Աբասիայի հատվածում գտնվող բնակավայրերի երկնքում․․․
Լիբանանի բանկային ավանդատուները Բեյրութում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել
Ցույցը նպատակ ուներ դատապարտել բանկերի կողմից կիրառված անօրինական սահմանափակող միջոցները...
ԱՄՆ-ն հրթիռներով հագեցած էսմինեց է տեղափոխել Մերձավոր Արեւելք
«Կառավարվող հրթիռային սպառազինությամբ USS Thomas Hudner էսմինեցը Մերձավոր Արեւելք է տեղափոխվել․․․
Հայաստան բերվող M1, M1G մեքենաների համապատասխանության գնահատումը ազգային կարգավորմամբ կարվի
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր…
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածը եւ Լիբանանը
Իսրայելի նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն է...
Ամենաշատ