News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել կիրակի Թունիսի մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել երկրի նախագահ Կաիս Սաիդի շուրջ 20 ընդդիմախոսների, որոնք ձերբակալվել են փետրվար ամսից, հաղորդում է AFP-ն։

Ընդդիմադիր կուսակցությունների շուրջ 300 ցուցարարներ ծածանել են Թունիսի դրոշները և ձեռքներին տարել հանրահավաքում ձերբակալվածների լուսանկարները։

Փետրվարի սկզբից ի վեր երկրի իշխանությունները ավելի քան 20 ընդդիմախոսներ ու գործիչներ են ձերբակալել, այդ թվում քաղաքական գործիչներ, նախկին նախարարներ, բիզնեսմեններ, արհմիութենական ակտիվիստներ և Թունիսում ամենահայտնի  Mosaique FM ռադիոկայանի սեփականատիրոջը։

Տեղի և միջազգային իրավապաշտպան խմբերը քննադատել են ձերբակալությունները։ Կիրակնօրյա հանրահավաքում Ալ-Ջումհուրի կուսակցության ներկայացուցիչ Սամիր Բեն Ամորը կոչ արեց «ազգային երկխոսության, որպեսզի ճանապարհային քարտեզ մշակեն Թունիսի փրկության և այն ժողովրդավարության ուղի վերադարձնելու համար»։

Սաիդը, որը գրեթե լիակատար իշխանություն է զավթել այն բանից հետո, երբ սառեցրեց խորհրդարանը և արձակեց Թունիսի կառավարությունը, պնդում է, որ ձերբակալվածներն «ահաբեկիչներ» են եղել, որոնք մասնակցել են «պետական անվտանգության դեմ դավադրությանը»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ