News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը  ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միաժամանակ պետք է արձանագրեմ, որ այդ հատվածում Ադրբեջանի գործողությունները  սադրիչ են եւ հակասում են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումներում ընդունված հայտարարություններին:

Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարծում եմ՝  կարեւոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Այդ սահմանագիծը պետք է հարգվի, նշված է ԵՄ հայտարարության մեջ:

Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը ապահով հեռավորության վրա որպես  իրադրության կայունության հուսալի երաշխիք:

Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021-ից եւ նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ  պայմանավովածությունների տրամաբանությունից»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է  գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման եւ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է ի հեճուկս նաեւ միջազգային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման:

Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան միջազգային նախանշված մեխանիզմներ եւ մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ մեխանիզմների գործարկման վրա»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 12 միլիոն եվրո է հատկացրել «Խաղաղության խաչմերուկի» համար
Երբ խոսում ենք «Խաղաղության խաչմերուկի» մասին, խոսում ենք ոչ միայն...
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է անում Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացել
Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը...
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում հաստատակամության հույս է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից…
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ընդդիմադիրներին ակցիան՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ
Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չլինեն այդ…
«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց
Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է…
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ Փաշինյան
Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը...
Ամենաշատ