News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին:

Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այս փաթեթով առաջարկվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ:

«Սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:  

Մասնավորապես կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինծառայության ժամկետը կազմում է 6 ամիս»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ պարտադիր ծառայության դիմած իգական սեռի քաղաքացիներին ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու, սակայն մինչև զորակոչի օրը նրանք հնարավորություն ունեն հրաժարվելու ծառայությունից:

 Օրենքի նախագծերը մինչև այս նստաշրջանի ավարտը կներկայացվեն ԱԺ, օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ: Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ