News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթ դպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Օրվա հաղթողի անունը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության ինստագրամյան էջում՝ https://www.instagram.com/min.escs.arm/:

«Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 8 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած «օրվա հաղթողներին»՝

12.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց

13.04.2023 թ.- Էդիտա Գալստյան, ՀՀ Շիրակի մարզ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ

14.04.2023 թ.- Լուիզա Սարգսյան, ՀՀ Շիրակի մարզ, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց

15.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց

16.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց

17.04.2023 թ.- Արփի Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց

18.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց

19.04.2023 թ.- Լիլիթ Գալստյան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

20.04.2023 թ.- Էմմա Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց:

Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով՝ հայ կինոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը. ԿԳՄՍՆ
Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան օգոստոսի 2-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը...
Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների թոփ հնգյակում
Շքեղ ինտելեկտուալ լրտեսական թրիլլեր այն մասին, թե ինչպես պետք է ռուս դիվանագետը կանխի վերահաս միջազգային սկանդալը…
Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024-ի ֆիլմերի ողջ բյուջեն և 2025-ի բյուջեի մի մասը. ՖԱՀՖ-ն ահազանգում է
Կինոյի պետական կառույցի գործող կանոնակարգով ամրագրված ժամկետներում կազմակերպել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ  (ամառային) մրցույթի...
Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնն ավարտել է Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա ‘21» նոր ֆիլմի պրեմիերայի թողարկումը
Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնում ավարտվել է...
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան…
Հիմքեր կան պնդելու, որ առկա է ստվերային համաձայնություն ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի միջեւ. ՖԱՀՖ
ՖԱՀՖ-ը 2024թ-ի ընթացքում մշակել և ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացրել կինոյի բարեփոխումների առաջարկների ծավալուն փաթեթ՝ թվով 5 առաջարկ, որոնցից 3-ը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ