News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Գիլադ Էրդանը դուրս է եկել Անվտանգության խորհրդի նիստից՝ կարդալով անցյալ տարվա ընթացքում մահացած իսրայելցիների անունները՝ ի նշան բողոքի Հիշատակի օրն Իսրայելին քննադատող հանդիպման անցկացման դեմ, հաղորդում է Times of Israel-ը:

Պաղեստինի հարցով Անվտանգության խորհրդի նիստը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Ռուսաստանի ղեկավարությամբ։ 

«Այսօր Իսրայելի պետության համար տարվա ամենանվիրական օրերից մեկն է»,- ասել է Էրդանը։ «Մենք բազմիցս խնդրել ենք տեղափոխել այսօրվա բանավեճը՝ խոսելով այս օրվա խորքային կարևորության մասին, սակայն, ինչքան էլ դա ողբերգական է, խորհուրդը հրաժարվեց զիջել»։

«Այսօրվա բանավեճն անցել է բոլոր սահմանները»,- շարունակել է նա։ «Մինչ իսրայելցիները սգում են, այս խորհուրդը, ինչպես միշտ, կլսի ավելի շատ բացահայտ կեղծիքներ, որոնք դատապարտում են Իսրայել պետությունը և այն կեղծ կերպով ներկայացնում որպես տարածաշրջանի բոլոր խնդիրների արմատ»:

Խոսելով անմիջապես նիստը վարող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Էրդանը հարցրեց. «Ի՞նչ կանեիք, եթե այս խորհուրդը հավաքվեր Ռուսաստանի Դաշնությանը և ձեր զինվորներին դատապարտելու համար մայիսի 9-ին՝ նացիստների դեմ տարած հաղթանակի օրը»:

Էրդանը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պայմանավորված է պաղեստինցիների համառությամբ և Անվտանգության խորհրդին մեղադրել է կեղծավորության մեջ Իսրայելի վրա կենտրոնանալու համար՝ «անտեսելով Իրանի ապակայունացնող գործունեությունը տարածաշրջանում»։

Էրդանը Խորհրդին կարդացել է այն իսրայելցիների անունները, ովքեր զոհվել են անցյալ տարի իրենց պարտականությունները կատարելիս կամ ահաբեկչական հարձակումների արդյունքում։ Նա հիշատակի մոմ է դրել իր դիմացի սեղանին և իսրայելական պատվիրակության մնացած անդամների հետ հեռացել դահլիճից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարեն Անդրեասյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է դատական համակարգում վեթթինգի թեման
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման...
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Վրաստանում տեղահանվածների վերաբերյալ բանաձեւ է ընդունել. Հայաստանը կողմ է քվեարկել
Բանաձևը դատապարտում է Վրաստանի ռուսաստանյան օկուպացված շրջաններում բռնի ուժով իրականացված...
Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Ռաֆահում. ՄԱԿ-ի միջազգային դատարան
Իսրայելը հազիվ թե ենթարկվի դատարանի որոշմանը...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի հիշատակը
Նա նաև խնդրել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչին Գլխավոր ասամբլեայի անունից ցավակցություն հայտնել կառավարությանը, Իրանի ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալ նախագահի ընտանիքին...
ՄԱԿ-ը ֆինանսական դժվարությունների ֆոնին սահմանափակումներ է մտցնում կենտրոնակայանում. Bloomberg
ծախսերի խնայողության միջոցների թվում են օպերատորների և թարգմանիչների արտաժամյա աշխատանքի արգելքը, օդորակման ժամերի կրճատումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ