![](img/news/82/50/62/default.jpg)
Լիագումար նիստի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի հիշատակը։
«Եվ այժմ ես հրավիրում եմ ներկայացուցիչներին (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի - խմբ.) կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել Նորին Գերազանցություն Սայիդ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը: Նա նաև խնդրել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչին Գլխավոր ասամբլեայի անունից ցավակցություն հայտնել կառավարությանը, Իրանի ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալ նախագահի ընտանիքին։