News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում եւ հարակից այլ օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով օրենքը՝ նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ:

«2001 թվականին լիցենզավորման համակարգը ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ում կասեցվել է, վերջին 5 տարիների ուսումնասիրությունները եւ ընդհանուր համակարգային փոփոխությունների մեր տեսլականը չենք կարող պատկերացնել առանց մարդկային ներուժի զարգացման:

Այս նախագծով առաջարկում ենք ներդնել երկու տիպի լիցենզավորման ինստիտուտ: Առաջինը վերաբերելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին: Սա կարեւոր քայլ է տալ նրանց հնարավորություն ուսումնառության ընթացքում ունենալ նաեւ գործնական  եւ աշխատանքային փորձառություն: Այս անցումային լիցենզիայի շրջանակներում, իհարկե բժշկի հսկողության մեր օրդինատորները եւ ռեզիդենտները հնարավորություն  կունենան մասնագիտական գործուինեությամբ զբաղվելու եւ իրենց հմտությունները լավացնելու: Երկրորդը կրթությունն ամբողջությամբ ստացած մասնագետների լիցենզիան է:

Լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով: Նախատեսել ենք երկար անցումային դրույթներ, քանի որ պետք է առողջապահական համակարգը նախապատրաստել այս բարեփոխմանը: 2024-ի հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումը միայն օրդինատորների համար: Ամբողջությամբ համակարգը կսկսի գործել 2026-ից»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ լիցենզիաները տրվելու են քննություններ հանձնելով. «5 տարի հետո այն թարմացվելու է, եթե դրա կասեցման հիմքեր չկան: Կասեցման հիմք կարող է լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացնելը»,-ասաց Ավանեսյանը:

Բացի սրանից, ըստ նրա, նախատեսվում են նաեւ մասնագիտությունների եւ նեղ մասնագիտացումների ցանկերի վերանայման համար լիազորչող նորմեր. «Առաջիկայում կառավարության որոշումով կունենանք թարմացված առողջապահական բժշկական մասնագիտությունների ցանկեր, թե որ մասնագիտությունից ինչ նեղ մասնգիտացումներ կարող են ունենալ ուսանողները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավելյալ 500 մլն դրամ կհատկացնի անպտուղ զույգերի բժշկական ծառայությունների համար
Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ․․․
ԱՆ-ն հերթական խնդրահարույց նախագիծն է շրջանառության մեջ դրել․ նոր ֆինանսական բեռ՝  բուժհաստատությունների համար
Առողջապահության նախարարությունն առաջարկում է պետական տուրք սահմանել․․․
Բանգլադեշում դենգե տենդից մահացածների թիվը հասել է 273-ի
Վարակի տարածմանը նպաստում են մուսոնային անձրեւները...
Բանգլադեշում դենգե տենդից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 200-ը
Բանգլադեշում տարեսկզբից գրանցվել է դենգեով վարակված 37 688 մարդ...
Սլովակիան դեղորայքի սուր անբավարարություն ունի
Սլովակիայում դժվարին իրավիճակ է ստեղծվել դեղերի մատակարարման ոլորտում...
Մի քանի հազար բրիտանացի ռենտգենոլոգներ և ռադիոլոգներ գործադուլ են սկսել
Ավելի վաղ նրանց միավորող արհմիությունը մերժել էր բժշկական աշխատողների աշխատավարձը 5%-ով բարձրացնելու կառավարության առաջարկը
Ամենաշատ