News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքական Քոնիայի բնակիչները խուճապի են մատնվել չորեքշաբթի առավոտյան 4,2 մագնիտուդով երկրաշարժից հետո, ոմանց ցուցաբերվել է բուժօգնություն, գրել է Yeni Şafak թերթը։

Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչության (AFAD) տվյալներով՝ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քոնիայում, տեղի ժամանակով ժամը 02.14-ին։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,86 կիլոմետր խորության վրա։

«Չնայած երկրաշարժը զգացվել է նաեւ մերձակա շրջաններում, հայտնի է դարձել, որ նախնական տվյալներով՝ զոհեր եւ ավերածություններ չկան։ Երկրաշարժի հետ կապված՝ Քուլու շրջանում որոշ քաղաքացիներ խուճապահար փողոց են դուրս եկել եւ որոշ ժամանակ անցկացրել այնտեղ։ Բնակիչներից մեկն ուշաթափվել է խուճապի պատճառով, նրան ցուցաբերվել է շտապ բուժօգնություն»,- գրել է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ