News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, սեպտեմբերի 28-ին, կայացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը։

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին ներկա են եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլա Սարկոզին։ Բացի նախագահներից, համերգին ներկա է գտնվել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն:

2,5 ժամ տեւած համերգն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում։ Շառլ Ազնավուրը մեկ ժամ կատարել է տարբեր տարիների ստեղծագործություններ, եւ հանդիսատեսը հոտնկայս նրան չի թողել հեռանալ։ Ֆրանսահայ շանսոնյեի հետ համերգին մասնակցել են նաեւ հայ եւ ֆրանսիացի երաժիշտներ՝ Բանաբարը, Ժյուլյեն Կլերը, Լիան Ֆոլին, Հասմիկ Պապյանը, Վարդան Մամիկոնյանը եւ այլոք։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին երկօրյա պատոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ