News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Հայ-Ռուսական համալսարանում մայիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, կայանալու է Համալսարանի Ընդհանուր Ժողովը (Կոնֆերանսը)՝ ռեկտորի ընտրության օրակարգով, որը նախատեսված է ՀՌՀ-ի հիմնադիր փաստաթղթերով ամրագրված ընթացակարգով։

ՀՌՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համալսարանի Հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել է Ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք են՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվելու գալիք ընտրություններում՝ ելնելով սեփական առաջնահերթություններից:

Համալսարանի Հայաստանյան համահիմնադիրը՝ արձագանքելով ուսանողության և կոլեկտիվի բազմահազարանոց անդամների Հանրագրին, ինչպես նաև խորը ուսումնասիրության ենթարկելով Համալսարանի գործունեության իրավակարգավորումները, եկել է այն եզրակացության, որ ռեկտորի ընտրության օրակարգով Համալսարանի Ընդհանուր Ժողովի անցկացումն այլընտրանք չունի, քանի որ ոչ Համալսարանի կանոնադրությամբ, ոչ միջպետական համաձայնագրով սահմանված չեն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման դրույթներ:

Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը հաստատել Կոնֆերանսի կողմից ընտրված թեկնածուին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ