News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել):

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հետ կապված ծախսերի հատուցումը:
  2. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ