News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում հանդուրժողականության և համակեցության դերն ու այս ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 10-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ հանդուրժողականության ու համակեցության արժեքների խթանման, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը՝ սոցիալական տարբեր խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում, ինչպես նաև կրթական համակարգում հանդուրժողականության ու մարդկային արժեքների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով։

Կողմերը պարտավորվել են քննարկել համատեղ աշխատանքային հանձնաժողովի ձևավորման հարցը, որը նպատակ ունի մշակել ու իրականացնել երկկողմ շահերից բխող ծրագրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ