News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայ անձանց նկատմամբ վերաբերմունքը համակցվում է  նրանց ընտանիքբների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողություններով: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

«Մենք 2020-ին դեպք ենք ունեցել, երբ կոկորդը կտրած զինծառայողի լուսանկարները տեղադրել էին հենց իր սոցիալական մեդիայում: Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսները վերցնելու ճանապարհով  դուրս էին բերել ընտանիքի անդամներին եւ այդ անձի կամ նրա զինակիցների մասնակցությամբ պատերազմական հանցագործություններ բացահայտող լուսանկարները ուղարկել էին հարազատներին:

Այս պրգայում մենք տեսնում ենք, որ անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելու հատուկ միտում կա, արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, հասանելիությունը ունեն զոհված զինծառայողի մարմնին, սակայն նրանք միտումնավոր չեն վերցնում դին եւ չեն հանձնում ընտանիքի անդամներին: Նաեւ ցուցադրական մոտենում են, լուսանկարվում են, լուսանկարները տարածում են մեդիայում: Սա ցայտուն վկայություն է, որ այն անհետ կորածների թիվը, որ ունենք դեռեւս 2020-ից,  ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք է, այլ նպատակամղված քաղաքականություն հայերի նկատմամբ»,-հայտարարեց Սահակյանը՝ հավելելով, որ ժամանակակից պայմաններում գրեթե անհնար է դիերի գտնվելու վայրը չիմանալը:

«Անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելը ընդամենը վրեժխնդրություն է ի պատասխան դեռեւս 1990-ականներին ադրբեջանական կողմի անհետ կորածների գոյության»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ