News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:

Իսկ արդեն այսօր մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Բելգիան ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլն Ալմաթիում
Բելգիան ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլը...
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ: Ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք...
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
Միրզոյանը տեղեկացրել է Բորգին...
Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան
Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել...
Ամենաշատ