News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին, ժամը 02։47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 5-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:30-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և ներսում կուտակած 50 հակ անասնակեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ