News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Սյունիքում սահմանային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Այս պահին վիճակում փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է, ինչ մեզ բոլորիս հայտնի է, վիճակը բնականաբար լարված է, կայուն է, որեւէ փոփոխություններ չկան ոչ դեպի դրականը, ոչ դեպի բացասականը»,-ասաց նա:

Անդրադառանալով Տեղ գյուղում ադրբեջանական զորքերի առաջխաղացմանը, մարզպետն ասաց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ տարածքի  օկուպացիայի մասին է խոսքը։ Մարզպետը, սակայն ենթադրում է, որ բանակցությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի հետքաշման ուղղությամբ, սակայն որեւէ տեղաշարժ այս ուղղությամբ չկա. ադրբեջանցիներըշարունակում են մնալ գյուղի տարածքում:

Նա նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով դժվարություններ են ստեղծվել սահմանամերձ համայնքներում, այդ թվում՝ Տեղ  եւ Ներքին Հանդ համայնքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ