News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի ներկայությունը կարող է նոր սադրանքների առիթ դառնալ. ՔՊ-ական պատգամավոր

 

Հայաստանի իշխանությունները շատ հստակ ասել են, որ օգնության եւ համագործակցության մասին խոսելուց առաջ Ռուսաստանը՝ որպես դաշնակցային գործընկեր, պարտավոր է հայտարարել, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ կիրառել է ագրեսիա, եւ որ Բաքուն պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից, քաղաքական գնահատական ենք պհանջում։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Երբ Ռուսաստանն այս մասով լռում է, ինձ մոտ անհանգստություն է առաջանում, որ նրանց ներկայությունը նոր սադրանքների առիթ կարող է տալ։ Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ երբ ռուս խաղաղապահները կամ սահմանապահները հետ են քաշվում, տեղում հայտնվում են ադրբեջանցիները։

Դիտարկմանը, որ եթե ՌԴ-ից դիտորդներ կան, դա կարող է սադրանքների առիթ դառնա՞լ, նա պատասխանեց. «Այո, որովհետեւ փաստեր ունենք: Որովհետեւ նրանք կարող են այդտեղից հետ քաշվել, կարող են փաստել տեղի ունեցածի հակառակը, հակառակը խոսեն: Վստահությունն աստիճանաբար կորցնում ենք: Եթե մի տեղ պետք է կանգնած լինի ռուսական խաղաղապահը, ինքը հետ է քաշվում, տեղը ադրբեջանցի է հայտնվում եւ ինքը դա չի դատապարտում, լռում է, սա  ի՞նչ է նշանակում: Անձամբ ինձ մոտ սա կասկածներ է հարուցում: Ես վստահ չեմ, որ իրենք անկեղծ են»,- ավելացրել է Խաչատրյանը։

Պատգամավորը Մոսկվայի հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի:

«Ի տարբերություն Արեւմուտքի, Մոսկվայի պարագայում մենք գործ ունենք միջնորդի հետ, որը որոշակի պարտավորություններ է վերցրել, ուստի ակնկալիքներն ավելի շատ են, մենք իրավունք ունենք պահանջելու հարգել իր պարտավորությունները: Արեւմուտքը պարտավորություններ չի ստանձնել, Արեւմուտքը հարթակ է տրամադրում, ասում է՝ երկխոսեք։

Երբ այսպես կոչված բնապահպան ակտիվիստները փակել էին Լաչինի միջանցքը, Լավրովն ասաց, որ միջանցքի բացումը օրերի հարց է։ Ես մտածում էի, որ հիմքեր ունի այդպես ասելու, բայց դրա փոխարեն անցակետ տեղադրվեց։ Նույն Լավրովը հիմա ասում է, որ անցակետը բացառվում է։ Ինձ անհասկանալի է Ռուսաստանի պահվածքը. չեն կարողանո՞ւմ, թե՞ չեն ցանկանում։ Մոսկվայի հանդիպման ժամանակ կերեւա՝ Ռուսաստանը վճռականություն կդրսեւորի՞, թե՞ ոչ։ Այդ առումով իմ ակնկալիքները շատ չեն»,- ասաց պատգամավորը։

Ադրբեջանի պահվածքը նա անվանել է ապակառուցողական։

«Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները սադրանք են եւ պայմանավորվածությունները շրջանցելու փորձ։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ խնդիրների քաղաքակիրթ մեթոդների որոնման հարցում»,- եզրափակել է Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայրամովը հայտնել է, որ Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ալմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ