News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը, որը նվիրված էր թվային հարթակների կարգավորման թեմային:  Քննարկումը վարում էր ԲՐԻԿՍ երկրների մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Իվանովը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՏՀ կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Բախիտ Սուլթանովը, ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային/ մրցակցային մարմինների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ, ԵԱՏՄ դատարանի, ԵԱՏՄ երկրների ֆինանսների նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և բիզնես համայնքի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:

Արդյո՞ք անհրաժեշտ են առանձին կարգավորումներ թվային շուկաների համար, նախընտրություն տալ էքս-անտե, թե՞ էքս-փոսթ կարգավորմանը, իսկ գուցե օգտվել փափուկ իրավունքի գործիքակազմից կամ կիրառել թվարկված մեթոդների համակցումը՝ ո՞րն է հարցի լուծման առավել արդյունավետ տարբերակը:  Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց երկրների փորձն ու մոտեցումները:

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն, անդրադառնալով բարձրացված հարցերին, մասնավորապես նշել է, որ պետական միջամտությունը թվային շուկաների գործունեությանը, ինչպես էքս-անտե, այնպես էլ էքս-փոսթ, պետք է լինի նպատակային և համաչափ: Նման մոտեցումը կերաշխավորի դրա արդյունավետությունը՝ չխոչընդոտելով նորարարություններին և նպաստելով շուկաների ինքնակարգավորմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ