News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Նեպալի վարչապետ Պուշպա Կումար Դահալը հաջորդ շաբաթ կայցելի Հնդկաստան եւ բանակցություններ կվարի հնդիկ գործընկերոջ՝ Նարենդրա Մոդիի հետ երկու երկրների միջեւ պատմական խոր կապերի ամրապնդման նպատակով, տեղեկացրել է Reuters-ը։

«Այս այցն էլ ավելի կամրապնդի Նեպալի եւ Հնդկաստանի միջեւ դարավոր, բազմակողմ եւ ջերմ հարաբերությունները»,- նշվել է Նեպալի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Այս ուղեւորությունը Դահալի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է 2022թ. փետրվարին վարչապետ ընտրվելուց հետո։ Նա արդեն այցելել է Հնդկաստան որպես նախորդ ժամկետների վարչապետ։

Դահալի այցն այն ավանդույթի շարունակությունն է, որի համաձայն՝ Նեպալի վարչապետերն առաջին միջազգային այցը կատարում են Դելի պաշտոնն ստանձնելուց հետո։

Քառօրյա այցն սկսվելու է մայիսի 31-ին եւ ներառելու է Ուջջայն եւ Ինդորա տաճարի քաղաք այցելությունը։

«Այս այցը կշարունակի բարձր մակարդակով մշտական փոխանակումների ավանդույթը Հնդկաստանի եւ Նեպալի միջեւ, «Բարիդրացիությունն ամեն ինչից առաջ» մեր քաղաքականության շրջանակում։ Վերջին մի քանի տարիներին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են համագործակցության բոլոր ոլորներում»,- նշվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

2014թ. Մոդիի վարչապետ դառնալուց հետո նա հինգ անգամ այցելել է Նեպալ, վերջին անգամ՝ 2022թ. մայիսին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ