News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում, «եթե միայն Երևանը դարձյալ չփոխի իր դիրքորոշումը», տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հայաստանի կողմից մեր տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ գործնականում չեն մնացել։ Մոտ ապագայում, եթե Հայաստանը դարձյալ չփոխի իր դիրքորոշումը, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Ալիևը Լաչին (Բերձոր - խմբ․) կատարած այցի ժամանակ։

Ըստ նրա, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա «դա շատ լավ է»։

Միաժամանակ նա նշել է, որ «անգամ եթե պայմանագիրը չստորագրվի, ցանկացած դեպքում Ադրբեջանը ոչ մի խնդիր չի ունենա»։

«Քանի որ մենք ուժեղ կողմն ենք, մենք ուժեղ դիրք ունենք բանակցությունների սեղանի շուրջ, մենք ուժեղ դիրք ունենք սահմանին։ Նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, մենք ապրելու ենք հարմարավետ և անվտանգ պայմաններում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ