News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ավելի քան 1,92 մլն քաղաքացի Թուրքիայի մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր ձայնը տվել է արտասահմանում,  տեղեկացնում է Անադոլուն։

Դիվանագիտական ներկայացուցչություններում քվեարկությունն ավարտվել է չորեքշաբթի, մինչդեռ մաքսակետերում քվեարկությունը կերկարաձգվի մինչև կիրակի տեղական ժամանակով 17։00-ն։

 Թուրքիայի ԿԸՀ տվյալներով, ավելի քան 1,92 մլն մարդ է  իր ձայնը տվել արտասահմանյան ներկայացուցչություններում և Թուրքիայի մաքսակետերում շաբաթ տեղական ժամանակով 16։00-ի դրությամբ։

Մայիսի 14-ի ընտրություններին շուրջ 1,84 մլն Թուրքիայի քաղաքացի էր ընտրատեղամասեր եկել նախագահական և խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը ներկա պահին գերազանցել է այդ ցուցանիշը գրեթե 80 600 մարդով։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ