News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իրանը բանակցություններ է վարում տարածաշրջանի վեց երկրների պաշտոնական անձանց հետ՝ բջջային հեռախոսակապի ցանցերում խանգարումները վերացնելու ուղղությամբ, տեղեկացնում է Tasnim-ը։

Կապի կարգավորման վարչության միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գլխավոր տնօրեն Ալիռեզա Դարվիշին կիրակի հայտարարել է Պարսից ծոցի առափնյա պետությունների միջև փորձագետների մակարդակով հանդիպման մասին։ Մասնակիցներն են Իրանի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, Օմանի, Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները, նպատակը  բջջային կապի ցանցերում խանգարումները վերացնելն է։

Բջջային հեռախոսակապի ցանցերում խանգարումների վերացումը և ծառայությունների որակի բարձրացումը անհրաժեշտություն է՝ նկատի ունենալով բջջային հեռախոսների (4- և 5G) հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումը, ընդգծել է Ալիռեզա Դարվիշին։

Էլեկտրակապի միջազգային միության նախաձեռնությամբ հանդիպումը կայացել է Ժնևում՝ Պարսից ծոցի առափնյա պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ավելացրել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ