News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի Սուրսոկ թանգարանը կրկին բացվել է Բեյրութի նավահանգստի մահասփյուռ պայթյունից երեք տարի հետո, որը տեղի էր ունեցել քիմիկատների ոչ ճիշտ պահման հետեւանքով, գրել է The Associated Press-ը։

Որպես մասնավոր ամառանոց 1912թ. կառուցված շենքը բլրի գագաթին՝ Աշրաֆիե քաղաքային շրջան բացվող տեսարանով, վենետիկյան եւ օսմանյան ոճերի միաձուլումն էր։ Դրա սեփականատերը՝ արվեստի գործերի լիբանանցի հանրահայտ հավաքորդ Նիկոլաս Իբրահիմ Սուրսոկը, իր տունը կտակել է իր ժողովրդին, որպեսզի իր մահից հետո (1952թ.) այն վերածվի ժամանակակից արվեստի թանգարանի։

Թանգարանում պահվում են 1800-ական թթ. արվեստի գործեր, ինչպես նաեւ 30 000 լուսանկարներ։ 2008թ. թանգարանը վերակառուցվել է, իսկ 2015-ին նորից բացվել։

2020թ. օգոստոսի 4-ի պայթյունը Բեյրութի նավահանգստում ամբողջովին ավերել էր թանգարանը։ Արվեստի գործերի մոտ կեսը վնասվել էր։ Պայթյունի հետեւանքով զոհվել էր ավելի քան 200 մարդ, վիրավորվել ավելի քան 6 000-ը։

Թանգարանի տնօրեն Կարինա Էլ-Հելուի խոսքով՝ պայթյունն աննախադեպ էր։ Նրա խոսքով՝ շենքի յոթանասուն տոկոսը խիստ վնասվել էր, ինչպես նաեւ վնասվել էին 132 ցուցադրված գործերից 66-ը։

Պայթյունից երկու ամիս հետո թանգարանի այն ժամանակվա տնօրեն Զեյնա Արիդան դրամահավաք հայտարարեց՝ վնասը գնահատելով 3 մլն դոլար։ Թանգարանը հավաքեց ավելի քան 2 մլն դոլար շենքի եւ ստեղծագործությունների վերականգնման համար՝ Իտալիայի, Ֆրանսիայի, ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ տարբեր մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ։

Լիբանանցի եւ արտասահմանյան փորձագետները թանգարանում փորձեցին վերականգնել վնասված տերակոտե քանդակներն ու փակել ճաքերը, վերացնել քերծվածքները, որոնք փչացրել էին կտավները։ Պայթյունի փոշին եւ բեկորները մաքրվեցին, որպեսզի վերադարձվի շատ առարկաների հիասքանչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ