News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ավարտել ենք Շամբ-Լծեն ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, և գրեթե ավարտել ենք Տաթև–Լծեն ավտոճանապարհը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հիմա Նորավանից դեպքի Շամբ ուղղությամբ ենք աշխատանքներ կատարում։ Այնտեղ գործող ասֆալտապատ տարածքը փոխարինում ենք նորով, և որոշ հատվածներում լայնացման աշխատանքներ են տարվում»,–ասաց նախարարը։

Սանոսյանը հայտնեց, որ հիմա նշված ճանապարհահատվածները երթևեկելի են։

Անդրադառնալով Հյուսիս–հարավ ճանապարհի սյունիքյան հատվածի շինարարությանը` նախարարը նշեց, որ Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքների մեկնարկից հետո միջազգային դոնոր գործընկերների հետ քննարկումներ և որոշ հարցերում անհամաձայնություններ են ունեցել, որոնք այժմ համաձայնեցնում են։

«Բայց դա բերում է նրան, որ ավելի դանդաղ ենք շարժվում։ Մինչև այդ պրոցեսը կլիներ, մենք հասցրեցինք իրականացնել Քաջարան –Ագարակ մրցույթը, մոտ օրերս վերջնական տեսքի կբերենք և կունենանք հաղթող ընկերություն, և պատրաստվում ենք հայտարարել Քաջարանի թունելի մրցույթ»,–հավելեց նա։

Նշենք, որ դեռեւս 2021-ի վերջին Գնել Սանոսյանը հայտնել էր, Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ